20:25  ,  3 օգոստոսի, 2018

Էնդի Մարեյը հաղթանակից հետո արտասվել է  

Բրիտանացի թենիսիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Էնդի Մարեյը Վաշինգտոնում ընթացող մրցաշարում Մարիուշ Կոպիլի նկատմամբ կամային հաղթանակից հետո չի կարողացել զսպել արցունքները։

Մարեյը Ռումինիայի ներկայացուցչին հաղթել է 6:7 (5:7), 6:3, 7:6 (7:4) հաշվով։ Վնասվածքից հետո սա բրիտանացու երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Մարեյի հաջորդ մրցակիցն ավստրալացի Ալեկս դե Մինորն է։

Վաշինգտոնի մրցաշարում քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում Մարեյը ATP-ի դասակարգման աղյուսակում կլինի 374-րդը։ Նա այժմ զբաղեցնում է 832-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով