17:59  ,  3 օգոստոսի, 2018

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է Արթուր Գեւորգյանին

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գեւորգյանին շնորհավորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ժամանակ ընտրվեց նախագահ: Միաձայն վերընտրվեց Արթուր Գեւորգյանը: Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Գեւորգյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,- նշված է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արթուր Գեւորգյանն էր, որն ընտրվեց 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում