16:44  ,  3 օգոստոսի, 2018

Դանիել Ռիկյարդոն հեռանում է «Ռեդ Բուլից»

Ավստրալացի արշավորդ Դանիել Ռիկյարդոն այս մրցաշրջանի վերջում կհեռանա Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմից, հայտնում է «Ռեդ Բուլի» կայքը:

29-ամյա մարզիկը 2014 թվականից է հանդես գալիս «Ռեդ Բուլում», որի կազմում տարել է 7 հաղթանակ:

Daily Mail-ի համաձայն՝ Ռիկյարդոն դժգոհ է թիմում իր կարգավիճակից եւ որոշել է հեռանալ, քանի որ Մաքս Ֆերստապենը դարձել է «Ռեդ Բուլի» առաջին համարը: Նշվում է, որ ավստրալացի արշավորդը կարիերան շարունակելու է «Ռենո» թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում