15:46  ,  3 օգոստոսի, 2018

Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիկներին ու մարզիչներին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը եւ Սարգիս Ավագյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Միլանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքներին՝ մարզիկներին ու մարզիչներին մաղթելով շարունակել քրտնաջան աշխատանքը մարզական ձեռքբերումները պահպանելու եւ ավելի մեծ նվաճումներ ունենալու համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել էին 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե եւ 3 բրոնզե, իսկ երկամարտի արդյունքներով՝ 6 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում