10:48  ,  3 օգոստոսի, 2018

UFC-ի մարտիկը կռվի է բռնվել փողոցում

Խառը մենամարտերի (MMA) բրազիլացի մարզիկ Ջարեդ Գորդոնը դարձել է փողոցային բախման մասնակից: Նա Ինստագրամում հրապարակել է տեսանյութ, որում 2 անցորդներ փողոցում հարձակվում է իր ու ընկերոջ վրա, փոխանցում է Bloodyelbow-ը:

Բախումը հրահրել են 2 անցորդները, որոնցից մեկը թքել է Գորդոնի հետ կանգնած երիտասարդի վրա: Սկզբում կռվի է բռնվել մարտիկի ընկերը, իսկ հետո նաեւ նա է միջամտել: Միջադեպի հետեւանքով բրազիլացի մարտիկը ստացել է պատռվածքներ եւ նրա ձեռքին դրել են 21 կար:

Ջարեդ Գորդոնը MMA-ում տարել է 14 հաղթանակ եւ կրել 2 պարտություն: UFC-ում նա մասնակցել է 3 մենամարտի, որոնցից երկուսում հաղթել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում