00:18  ,  3 օգոստոսի, 2018

Գերմանացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Անգլիայում  

Գերմանական «Շալկեի» նախկին կիսապաշտպան Մաքս Մայերը տեղափոխվել է Լոնդոնի «Քրիստալ Փելաս», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել անգլիական ակումբին, որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Գերմանիայի նախորդ առաջնությունում Մայերը «Շալկեի» կազմում մասնակցել է 28 խաղի եւ դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Շալկեի» գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով