21:13  ,  2 օգոստոսի, 2018

NEWS.am Sport Live. «Սուտյեսկայի» մարզիչը՝ «Ալաշկերտի» հետ հանդիպման մասին

Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» գլխավոր մարզիչ Նիկոլա Ռակոջեւիչը Երեւանում ընթացող նախախաղային ասուլիսում մեկնաբանում է «Ալաշկերտի» հետ գոլազուրկ ոչ ոքին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որի արդյունքում հայկական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով