19:47  ,  2 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտ» - «Սուտյեսկա»․ Առաջին խաղակեսից հետո

Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» - ««Սուտյեսկա» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։

8-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի փոխանցումից հետո հայկական ակումբը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը նպաստավոր դիրքից վրիպեց։ Քիչ անց հեռու տարածությունից վտանգավոր հարվածեց Արթուր Եդիգարյանը:

33-րդ րոպեին հյուրերն առաջին անգամ սպառնացին «Ալաշկերտի» դարպասին․ պաշտպանների սխալից հետո հարված հետևեց, սակայն դաշտի տերերի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը վստահ գործեց։ «Ալաշկերտի» դարպասապահը վստահ էր գարծում նաև առաջին կեսի վերջնամասում։

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» կարող է դառնալ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա»՝ 0։0 (առաջին խաղակես)

 «Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարեւիչ, Մլադեն Զելկանովիչ, Գորան Անտոնիչ, Տարոն Ոսկանյան, Օլիվեր Պրազնովկսի, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս, Դանիլո Սեկուլիչ, Ուրոշ Նենադովիչ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով