18:10  ,  2 օգոստոսի, 2018

Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 21-ին

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 21-ին՝ մրցելով ռուս Եվգենի Սմիրնովի հետ: Այդ մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը:

«Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, մրցելով ռուս ուժեղագույն բռնցքամնարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիրնովի հետ: Մենամարտի օրը հատուկ է ընտրված, քանի որ ես միշտ ցանկացել եմ այդ օրը բռնցքամարտի շուու կազմակերպել»,- նշել է Արամ Դավթյանը, փոխանցում է Punch Boxing Promotions-ի մամուլի ծառայությունը:

Այդ մենամարտում Արամ Ավագյանը պաշտպանելու է WBC International Silver գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում