14:16  ,  2 օգոստոսի, 2018

Հայաստանի հավաքականը հրաժարվել է Եվրոբասկետ-2021-ի նախընտրական փուլի մասնակցությունից

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոբասկետ-2021-ի նախընտրական փուլին, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա Եվրոբասկետ-2021-ի նախընտրական երկրորդ փուլի պահանջներին համապատասխանող մարզադահլիճ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել մրցաշարին մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի փոխարեն նախընտրական փուլում հանդես կգա Կիպրոսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոբասկետ-2021-ի նախընտրական երկրորդ փուլի խմբային մրցաշարում ընդգրկվել էր D ենթախմբում, որտեղ պետք է մրցեր Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի հավաքականների հետ: Մրցաշարը մեկնարկելու է սեպտեմբերին: Ենթախմբի հաղթողը դուրս կգա հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս