11:45  ,  2 օգոստոսի, 2018

MMA-ի մենամարտն արյունոտ է ստացվել

Ամերիկացի Դոնտեյլ Մեյսի ու Միտչել Սայպի միջեւ Tuesday Night Contender Series խառը մենամարտերի (MMA) երեկոյի հանդիպումը արյունոտ է ստացվել: Լաս Վեգասում անցկացված մենամարտում Մեյսը երկրորդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Դոնտեյլ Մեյսը MMA-ում տարել է 5 հաղթանակ եւ կրել 2 պարտություն: Միտչել Սայպը պարտվել է առաջին անգամ, իսկ նախորդ 4 մենամարտերում հաղթանակ էր տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում