10:11  ,  2 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի գնդակը (ֆոտո)

Footyheadlines.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2018/19թթ. մրցաշրջանի գնդակը, որը կապույտ եւ սպիտակ գույներով է:

Փլեյ-օֆֆ ու եզրափակիչի գնդակը կլինի սպիտակ ու նարնջագույն՝ Իսպանիայի դրոշի ֆոնին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու 2019 թվականի հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում