17:09  ,  1 օգոստոսի, 2018

Սյուզի Կենտիկյանը ներկա կլինի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովին ներկա կլինի նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Համաժողովի ավարտից հետո 30-ամյա մարզուհին կպատասխանի նաեւ լրագրողների հարցերին, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողոը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում: ՀԲՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն գործող նախագահ Արթուր Գեւորգյանն է։ Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան նախագահի պաշտոնում այլ թեկնածուի առաջադրման հայտ չի ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում