01:00  ,  1 օգոստոսի, 2018

Պաշտոնական․ «Աթլետիկոյի» պաշտպանը տեղափոխվում է «Ինտեր»  

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես կգա վարձակալությամբ, որի ավարտից հետո «Ինտերը» կգնի նրա տրանսֆերային իրավունքը։ 

Նախորդ մրցաշրջանում Վրսալկոն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, կատարել է 4 արդյունավետ փոխանցում։ Նա Խորվաթիայի հավաքականի կազմում ԱԱ-2018-ում հասավ եզրափակիչ, որտեղ խորվաթները 2։4 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով