23:02  ,  31 հուլիսի, 2018

«Փյունիկ» - «Տոբոլ» հանդիպման տեսությունը

Տեսանյութում ներկայացված են Երեւանի «Փյունիկի» եւ ղազախական «Տոբոլի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի գոլն ու վտանգավոր պահերը: 

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» - «Տոբոլ»՝ 1։0 (առաջին խաղ՝ 1:2)

Մոհամեդ Կոնատե, 82

Հեռացում՝ Պետրոս Ավետիսյան, 89 («Փյունիկ»)

«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան (Ալիկ Առաքելյան, 46), Դենիս Վոյնով (Մոհամեդ Կոնատե, 46), Պետրոս Ավետիսյան, Ռուսլան Կորյան (Ալբերտ Բոգատիրեւ, 76):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով