22:02  ,  31 հուլիսի, 2018

NEWS.am Sport Live. «Հանրապետական» ստադիոնը՝ «Փյունիկի» պատմական հաղթանակից հետո

Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը եւ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլ։

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած պատասխան խաղում հայկական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով