18:51  ,  31 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» մեկնարկային կազմը

Հայտնի է Երեւանի «Փյունիկի» մեկնարկային կազմը ղազախական «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան, Դենիս Վոյնով, Պետրոս Ավետիսյան, Ռուսլան Կորյան:

Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է: 

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով