15:52  ,  31 հուլիսի, 2018

Նոբել Առուստամյանը ժամանել է «Փյունիկի» խաղին եւ կոչ է անում գնալ ստադիոն

«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանը եւ Տիմուր Ժուրավելը Երեւան են ժամանել «Փյունիկի» ու ղազախական «Տոբոլի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի համար:

Առուստամյանը երկրպագուներին կոչ է արել գնալ ստադիոն եւ տրիբունաներից աջակցել հայկական ակումբին:

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով