12:35  ,  31 հուլիսի, 2018

Լեբրոն Ջեյմսը քննադատել է Դոնալդ Թրամփին

«Լոս Անջելես Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Ամերիկացի բասկետբոլիստի խոսքով՝ Թրամփը սպորտն օգտագործում է մարդկանց տարանջատելու համար:

«Վերջին մի քանի ամսիների ընթացքում ես նկատել եմ, որ նա օգտագործում է սպորտը, որպեսզի տարանջատի մեզ, եւ ես չեմ կարողանում հասկանալ դա: Չեմ կարող ուշադրություն չդարձնել դրան ու լռել:

Զբաղվելով սպորտով՝ ես առաջին անգամ հայտնվեցի սպիտակամորթ մարդկանց կողքին: Ես հնարավորություն ստացա ծանոթանալ նրանց հետ եւ ավելի շատ բան իմանալ նրանց մասին, նույնը՝ նրանք իմ մասին: Մենք դարձանք լավ ընկերներ, եւ ես մտածեցի, որ դա սպորտի շնորհիվ է»,- Լեբրոնի խոսքը մեջբերում է CNN-ը:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն այս ամռանը «Քլիվլենդից» է տեղափոխվել «Լոս Անջելես Լեյքերս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում