23:26  ,  30 հուլիսի, 2018

Ռուսաստանի չեմպիոնը մեկնարկեց ոչ ոքիով  

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջին տուրում նախորդ առաջնության չեմպիոն Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվեց «Ուֆային»։ «Նեֆտյանիկ» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 0։0 հաշիվը։

Հիշեցնենք, որ Յուրի Սյոմինի գլխավորած թիմը հուլիսի 28-ին Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում նվազագույն հաշվով պարտվել էր ԲԿՄԱ-ին։

Առաջնությունը հաղթանակով են մեկնարկել պետերբուրգյան «Զենիթը», Մոսկվայի «Սպարտակը», Մախաչկալայի «Անժին», Կազանի «Ռուբինը» և «Ռոստովը»։

Տուրի վերջին խաղում (հուլիսի 31-ին) «Կռիլյա Սովետովը» կընդունի ԲԿՄԱ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում