21:41  ,  30 հուլիսի, 2018

«Տոբոլի» գլխավոր մարզիչ․ «Փյունիկն» արժանի մրցակից է

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն ու թիմի ֆուտբոլիստ Նուրբոլ Ժումասկալիև խոսել են Երևանի «Փյունիկի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մասին։ Առաջին խաղում «Տոբոլը» տնային հաղթանակ է տարել 2։1 հաշվով։

Վլադիմիր Նիկիտենկո «2 թիմերն էլ ցանկանում են անցնել երրորդ փուլ։ 90 րոպե բարդ հանդիպում ենք ակնկալում։ Մրցակցի խաղը լավն ու որակյալ է, երևում է, որ կա ձեռագիր։ Շատ են լեգեոնականները, որոնք խաղացել են Ռուսաստանում և Ուկրաինայում։ Նրանք բոլորը բարձրակարգ խաղացողներ են։ «Փյունիկն» արժանի մրցակից է։ Վաղվա խաղից առաջ մեր ուժերը հավասար են։ Խաղը ցույց կտա, թե ինչպես պետք է գործենք։ Ամեն դեպքում, փորձելու ենք բալանսավորված խաղ ցուցադրել»:

Նուրբոլ Ժումասկալիև«Կարծում եմ, որ մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: 2 թիմերն էլ կփորձեն լավ ֆուտբոլ ցուցադրել»։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Տոբոլ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում։

Հուլիսի 30-ին ղազախական ակումբը նաեւ նախախաղային մարզում է անցկացրել «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս