14:50  ,  30 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» ու «Փյունիկի» խաղերի մրցավարները

Հայտնի են Երեւանի «Ալաշկերտի» ու «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումների մրցավարների անունները Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հուլիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Փյունիկ» - «Տոբոլ» (Ղազախստան) խաղը կսպասարկի չեխ Պետր Արդելեանուն, իսկ եզրային մրցավարները կլինեն նրա հայրենակիցներ Յիրի Մոլաչեկն ու Յակուբ Հրաբովսկին:

«Ալաշկերտի» եւ Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» միջեւ օգոստոսի 2-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը վստահվել է բուլղարական մրցավարական բրիգադին: Գլխավոր մրցավար է նշանակվել Իվայլո Ստոյանովը, որին եզրերում կօգնեն Իվո Կոլեւը եւ Գեորգի Դոյնովը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» 1:2 հաշվով պարտվել է ղազախական ակումբին, իսկ «Ալաշկերտն» արտագնա հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով