16:56  ,  29 հուլիսի, 2018

«Ենիսեյը» Արթուր Սարկիսովի ու Դավիդ Յուրչենկոյի հետ պարտությամբ մեկնարկեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում

Կրասնոյարսկի «Ենիսեյը» նորամուտը նշեց ռուսական Պրեմյեր լիգայում։ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ենիսեյը» սեփական դաշտում մրցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ ու պարտվեց 0:2 հաշվով: Պետերբուրգցիներից խաղի վերջնամասում աչքի ընկան Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան ու պաշտպան Դալեր Կուզյաեւը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես եկավ 83 րոպե: «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն, որը դեղին քարտ ստացավ 67-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ենիսեյ» - «Զենիթ»՝ 0:2

Արտյոմ Ձյուբա, 81, Դալեր Կուզյաեւ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում