13:01  ,  29 հուլիսի, 2018

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի եւ ֆուտբոլիստների ուղերձը երկրպագուներին

Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը եւ թիմի ֆուտբոլիստները տեսաուղերձով դիմել են երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել թիմին ղազախական «Տոբոլի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում:

«Առաջին խաղում գրանցված 1:2 հաշիվը մեզ տալիս է պատասխան մրցավեճում հաղթելու ու հաջորդ փուլ դուրս գալու հույս: Մենք դա կարող ենք անել միայն մեր երկրպագուների աջակցությամբ, եթե բոլորս համախմբվենք: Հուլիսի 31-ին բոլորիդ սպասում ենք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում»,- ասել է ռուսաստանաբնակ գործարարը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Կոստանայ տեղի ունեցած առաջին խաղում հայկական ակումբը պարտվել է 1։2 հաշվով: «Փյունիկի» ու «Տոբոլի» միջեւ պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով