13:41  ,  29 հուլիսի, 2018

Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Չինաստանի Ուսի քաղաքում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի թիմը (Յանա Եգորյան, Սոֆիա Պոզդնյակովա, Սոֆյա Վելիկայա, Սվետլանա Շեւելեւա) պարտվել է Ֆրանսիայի հավաքականին եւ գրավել երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր է դարձել Հարավային Կորեայի թիմը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության թրամարտի անհատական պայքարում Յանա Եգորյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Չեմպիոն էր հռչակվել նրա թիմակից Սոֆիա Պոզդնյակովան, իսկ Սոֆյա Վելիկայան արժանացել էր արծաթե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում