23:05  ,  28 հուլիսի, 2018

Անպարտելի Գոռ Երիցյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարավ հերթական հաղթանակը, բայց ընդհատեց նոկաուտների շարքը:

Սոչիում կայացած 8 ռաունդանոց մենամարտում 23-ամյա Երիցյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող 40-ամյա Ալի Ֆունեկային, որը մոտ 23 տարի հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում եւ անցկացրեց 52-րդ մենամարտը: Մենամարտն անցկացվեց կիսամիջին քաշային կարգում: Հայ բռնցքամարտիկն ավելի լավ տեսք ուներ ամբողջ մենամարտի ընթացքում եւ ոչ մի շանս չտվեց փորձառու մրցակցին:

Գոռ Երիցյանը չորրորդ անգամ հանդես եկավ 8 ռաունդանոց մենամարտում: Կարիերայի ընթացքում Ալի Ֆունեկան 2 անգամ եղել է աշխարհի չեմպիոնի հավակնորդ, սակայն 2 դեպքում էլ պարտություն է կրել:

Սա հայ բռնքամարտիկի 7-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ 6 մենամարտերում նա հաղթել էր նոկաուտով:

Նույն երեկոյի ընթացքում Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Կարեն Մարգարյանը միավորներով հաղթեց Իլյա Շչերբակովին, իսկ Աշոտ Պապյանը պարտվեց Իսլամ Եդիսուլտանովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում