20:24  ,  28 հուլիսի, 2018

Յուրգեն Կլոպը կմասնակցի Վայնդենֆելերի հրաժեշտի խաղին  

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին դարպասապահ Ռոման Վայնդենֆելերի հրաժեշտի խաղին, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

37-ամյա գերմանացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2017/18 մրցաշրջանից ավարտից հետո։ «Բորուսիայում» Վայնդենֆելերը անցկացրել է 16 մրցաշրջան (349 հանդիպում)։ Գերմանական ակումբում նա 8 մրցաշրջան խաղացել է Կլոպի գլխավորությամբ։

Վայնդենֆելերի հրաժեշտի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում։ Այդ խաղին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Միխայել Բալակը, Տորստեն Ֆրինգսը, Կևին Գրոսկրոյցը, Դեդեն և Մարսիո Ամորոզոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով