01:17  ,  28 հուլիսի, 2018

ԲԿՄԱ-ն՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր  

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ռեկորդային 7-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի սուպերգավաթակիր:

Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում բանակայինները լրացուցիչ ժամանակում հաղթեցին երկրի նորընծա չեմպիոն «Լոկոմոտիվին»: Նիժնի Նովգորոդում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ ԲԿՄԱ-ին հաղթանակ բերեց ռուսաստանցի կիսապաշտպան Հետագ Հոսոնովի՝ 106-րդ րոպեին խփած գոլը։

«Լոկոմոտիվը» հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով: 112-րդ րոպեին դաշտից հեռացվեց վրացի պաշտպան Սոլոմոն Կվրկվերլիան։

ԲԿՄԱ-ն Ռուսաստանի սուպերգավաթակիր դարձել էր նաեւ 2004, 2006, 2007, 2009, 2013 եւ 2014 թվականներին:

Ռուսաստանի Սուպերգավաթ

ԲԿՄԱ – «Լոկոմոտիվ»՝ 1:0

Հետագ Հոսոնով, 106

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում