09:35  ,  28 հուլիսի, 2018

Թոմաս Տուխել․ Նեյմարը կարողանում է մոռանալ հաղթանակները և պարտությունները  

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովել է իր բրազիլացի հարձակվող Նեյմարին։

«Չեմ կարծում, որ Նեյմարը հավելյալ մոտիվացիայի կարիք ունի։ Բրազիլիայի հավաքականից ավելին էին սպասում ԱԱ-2018-ում։ Նման իրավիճակներն ազդում են ֆուտբոլիստների վրա։ Նեյմարը  կարողանում է մոռանալ հաղթանակները և պարտություններ։ Նա կկարողանա անցյալում թողնել աշխարհի առաջնությունում տեղի ունեցածը»,- գերմանացի մասնագետի խոսքն է փոխանցում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիային։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով