00:13  ,  28 հուլիսի, 2018

Ժերոմ Բոատենգը չի տեղափոխվի ՊՍԺ  

Ֆրանսիական ՊՍԺ-ը չի ցանկանում ձեռք բերել Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոոատենգին, հայտնում է L’Equipe-ը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը:

29-ամյա ֆուտբոլիստից ցանկանում է բաժանվել մյունխենցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը։ Բոատենգի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։

Գերմանացի պաշտպանը Բունդեսլիգայի նախորդ առաջնության 19 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց նաև Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, որում ԱԱ-2014-ի չեմպիոնը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով