17:20  ,  27 հուլիսի, 2018

Հայաստանի հերթական ոսկե մեդալը Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Գարիկ Կարապետյանը նվաճել է Միլանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի կոչումը:

15 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալակիր է դարձել 85 կգ քաշային կարգում: Կարապետյանում երկամարտի 261 կգ (115+146) արդյունքով գրավել է առաջին տեղը:

Սա Հայաստանի թիմի 6-րդ մեդալն էր Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Ավելի վաղ Գոռ Սահակյանը (50 կգ), Հարություն Գրիգորյանը (77 կգ), Կարեն Մարգարյանը (77 կգ) եւ Մարգարիտա Առաքելյանը (75 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում