11:33  ,  27 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» ու «Փյունիկի» խաղերի գոլերը

Տեսանյութերում ներկայացված են Երեւանի «Ալաշկերտի» ու «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումների գոլերն ու վտանգավոր պահերը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերում:

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել էր ղազախական «Տոբոլին»:

«Տոբոլ» - «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում, իսկ «Ալաշկերտը» «Սուտյեսկային» կընդունի օգոստոսի 2-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Սուտյեսկա» - «Ալաշկերտ»՝ 0։1 

Մլադեն Զելկովիչ, 11

«Ալաշկերտ» Օգնյեն Չանչարևիչ, Գագիկ Դաղբաշյան, Օլիվեր Պրազնովսկի, Տարոն Ոսկանյան, Գորան Անտոնիչ, Մլադեն Զելկովիչ, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս (Դանիլո Սեկուլիչ, 67), Ուրոշ Նենադովիչ (Գուստավո Մարմենտինի, 84), Միհրան Մանասյան (Արտակ Եդիգարյան, 56)։

«Տոբոլ» - «Փյունիկ»՝ 2։1

Մակսիմ Ֆեդուն, 49, Ազատ Նուրգալիև, 80 - Ռուսլան Կորյան, 90

«Փյունիկ». Եվգենի Կոբոզեեւ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ալիկ Առաքելյան (Ռումյան Հովսեփյան, 62), Դենիս Վոյնով (Ալբերտ Բոգատիրև, 81), Պետրոս Ավետիսյան, Մոհամեդ Կոնատե (Ռուսլան Կորյան, 69):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում