23:21  ,  26 հուլիսի, 2018

«Չելսին» պատրաստ է վաճառել Մորատային

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է բաժանվել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայից։ Անգլիական ակումբը 25-ամյա իսպանացու համար պահանջում է 62 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է Sky Sports-ը։

Մորատային հրավիրելու տարբերակ այժմ քննարկում են իտալական «Միլանում», որի մարզական տնօրենի պաշտոնը ստանձնել է Լեոնարդոն։ Սպասվում է, որ առաջիկա ամիսների ընթացքում «Միլանը» կգլխավորի Անտոնիո Կոնտեն, որը Մորատայի հետ աշխատել է «Չելսիում»։

Իսպանացի հարձակվողը «Չելսի» է տեղափոխվել 2017 թվականին։ Պրեմիեր լիգայի 2017/18 մրցաշրջանում նա մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով