18:35  ,  26 հուլիսի, 2018

«Բանանցին» միացել է գանացի հարձակվող, թիմից հեռացել է սերբ կիսապաշտպան

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել գանացի հարձակվող Նաթանիել Ասամոայի հետ, հայտնում է ակումբի կայքը: 

28-ամյա Ասամոան կարիերայի սկզբում հանդես է եկել գանական «Վա Օլ Սթարս» եւ «Ասանտե Կոտոկո» ակումբներում, այնուհետև խաղացել է սերբական «Ցրվենա Զվեզդայում», Մարոկկոն ներկայացնող «Ռաջա Կասաբլանկայում» եւ գանական «Ադունա Սթարսում»: 

Հարձակվողը նաեւ հանդես է եկել Գանայի ազգային հավաքականում՝ 2015-ին մասնակցելով երկու ընկերական խաղի: 

«Բանանցից» հեռացել է սերբ կիսապաշտպան Օգնեն Կրասիչը, որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է:
30-ամյա ֆուտբոլիստը «Բանանցում» անցկացրեց 2017/18 մրցաշրջանը: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղարկության 31 խաղի, խփել է 2 գոլ եւ կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով