17:45  ,  26 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» մեկնարկային կազմն ու «Տոբոլի» դեմ խաղի հեռարձակումը

Հայտնի է Երեւանի «Փյունիկի» մեկնարկային կազմը ղազախական «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:

«Փյունիկ». Եվգենի Կոբոզեեւ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ալիկ Առաքելյան, Դենիս Վոյնով, Պետրոս Ավետիսյան, Մոհամեդ Կոնատե:

Խաղի հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:

«Տոբոլ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» առաջատարներից հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը հուլիսի 26-ի առավոտյան էին ժամանել Ղազախստան, քանի որ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չէին կարողացել թիմի հետ մեկնել նախօրեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով