10:20  ,  26 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա. Բուքմեյքերների կարծիքը՝ հայկական ակումբների խաղերի վերաբերյալ

Եվրագավաթներում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ «Փյունիկն» ու «Ալաշկերտը» հուլիսի 26-ին կանցկացնեն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղեր:

Երեւանի «Փյունիկի» եւ ղազախական «Տոբոլի» միջեւ խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին: Ղազախստանի Կոստանայ քաղաքում կայանալիք խաղում «Տոբոլի» հաղթանակը ստացել է 1.50 գործակից, հայկական ակումբինը՝ 7.00, իսկ ոչ ոքին՝ 3.60: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

«Ալաշկերտի» եւ «Սուտյեսկայի» միջեւ դիմակայությունում ֆավորիտ է համարվում Չեռնոգորիա չեմպիոնը, որի հաղթանակի համար սահմանվել է 1.61 գործակից: «Ալաշկերտի» հաղթանակը գնահատվում է 4.75 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 3.80: Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով