00:32  ,  26 հուլիսի, 2018

Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթեց Մալթային

Կոսովոյում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը 77:66 հաշվով առավելության է հասել Մալթայի թիմի նկատմամբ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 64:64 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում հայ բասկետբոլիստներն ուժեղ են գտնվել 13:2 հաշվով՝ մրցաշարում տանելով առաջին հաղթանակը: 

Նախորդ 3 խաղերում Հայաստանի թիմը պարտվել էր Մոնակոյին (46:79), Իռլանդիային (64:96) եւ Մոլդովային (72:86):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում