00:48  ,  26 հուլիսի, 2018

ՈւԵՖԱ-ն պատժեց «Մարսելին»  

Երկրպագուների պատճառով ֆրանսիական «Մարսելը» ՈւԵՖԱ-ի կողմից 2 տարով պայմանական որակազրկվել է։ Այդ ժամանակահատվածում խախտումներ նկատելու դեպքում ֆրանսիական ակումբը մի քանի տարով կզրկվի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։

Բացի պայմանական որակազրկումից, «Մարսելը» հաջորդ տնային եվրագավաթային հանդիպումը կանցկացնի առանց երկրպագուների։ «Մարսելը» նաև տուգանվել է 100 հազար եվրոյով։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի երկրպագուներն անկարգություններ էին սարքել Եվրոպայի լիգայի եզրափակիչի խաղում, որում «Մարսելը» պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով