00:15  +04,  26 հուլիսի, 2018

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվում է «Մոնակո»  

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը 5 տարվա պայմանագիր է ստորագրելու «Մոնակոյի» հետ։ Տրանսֆերի համար Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ակումբը կվճարի 30 միլիոն եվրո։ Գոլովինը կդառնա պատմության ամենաթանկ ռուս ֆուտբոլիստը, իսկ «Մոնակոյում» նրա տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 2 միլիոն եվրո:

«Կարծում ենք, որ ճիշտ ձեռքբերում ենք կատարել։ Արեցինք ամեն ինչ, որպեսզի Ալեքսանդրն ընտրի «Մոնակոն»։ Նրա համար մեզ մոտ ստեղծված են հիանալի պայմանները։ Ցանկանում ենք ռուս ֆուտբոլիստին հասցնել եվրոպական բարձր մակարդակի»,- «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևի խոսքն է փոխանցում championat.com-ը։

22-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի նախորդ առաջնության 27 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մինչեւ այս պատմության ամենաթանկ ռուս ֆուտբոլիստն էր Յուրի Ժիրկովը, որին ձեռք բերելու համար Լոնդոնի «Չելսին» 2009-ին 21 միլիոն եվրո էր վճարել Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ