21:49  ,  25 հուլիսի, 2018

Էմրե Ջան․ Անհավանական է, որ խաղալու եմ Ռոնալդուի հետ

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Էմրե Ջանը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և առաջիկա ծրագրերի մասին։

«Անհավանական է, որ խաղալու եմ այնպիսին ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Ռոնալդուն է։ Հնարավոր է, որ նա լավագույնն է։ Միայն նայեք, թե ինչ հաջողությունների է հասել նա նախորդ մրցաշրջաններում։ Իտալական ակումբները ուրախ չեն, որ Ռոնալդուն խաղալու է այստեղ։

Ես առաջարկներ ունեի անգլիական և իտալական ակումբներից, սակայն ընտրեցի «Յուվենտուսը»։ Ես երջանիկ եմ Թուրինում։ Սա մեծ նախագիծ է։ Մեր գլխավոր նպատակը Սկուդետոն է։ Իհարկե, ցանկանում ենք նաև հաղթել Չեմպիոնների լիգայում»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Էմրե Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբը անգլիական «Լիվերպուլն» էր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում