17:35  ,  25 հուլիսի, 2018

«Տոբոլի» կազմը 2 անգամ թանկ է «Փյունիկ» կազմից

Ղազախական «Տոբոլի» կազմը 2 անգամ թանկ է Երեւանի «Փյունիկի» կազմից:

Transfermarkt.de-ն ղազախական ակումբի բոլոր խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատում է 10 600 000 եվրո, իսկ «Փյունիկինը»՝ 5 730 000:

Հայկական ակումբի կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի ռուս կենտրոնական պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը՝ 400 հազար եվրո: «Տոբոլի» ամենաթանկ խաղացողը Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ջաբա Կանկավան է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Տոբոլի» եւ «Փյունիկի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը կկայանա հուլիսի 26-ին Ղազախստանի Կոստանա քաղաքում: Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դրաձել, որ «Փյունիկի» հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը չեն ստացել Ղազախստանի մուտքի վիզա եւ թիմի հետ չեն մեկնել «Տոբոլի» դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով