14:55  ,  25 հուլիսի, 2018

Արեւմտյան Հայաստանի հավաքականի ավագը տեղափոխվել է Շվեյցարիա (ֆոտո)

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի ավագ Ֆաբրիս Գուզելը փոխել է ակումբը:

27-ամյա պաշտպանը ֆրանսիական «Լե Մոնտեից» տեղափոխվել է «Ստադ Նյոն» ակումբ, որը հանդես է գալիս Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնում, փոխանցում է ակումբի կայքը:

Այս տարվա հունիսին Ֆաբրիս Գուզելը Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Լոնդոնում կայացած չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ վերջերս «Ստադ Նյոնում» փորձաշրջան էին անցել Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստներ Վարդան Արզոյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում