21:15  ,  24 հուլիսի, 2018

Կոնտեն պատրաստ է գլխավորել «Միլանը»

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնել է գլխավորել իտալական «Միլանը», հայտնում է Football Italia-ն։

Լեոնարդոն, որը մոտակայում ղեկավար պաշտոն է զբաղեցնելու միլանյան ակումբում, արդեն բանակցել է իտալացու հետ։ Սակայն աղբյուրը նշում է, որ վերջնական համաձայնության գալու համար մի քանի ամիս է հարկավոր, քանի որ Կոնտեն «Չելսիի» հետ ունի դեռ չլուծված իրավաբանական հարցեր։

«Միլանն» այժմ գլխավորում է Ջենարո Գատուզոն, որն առաջիկայում կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով