16:08  ,  24 հուլիսի, 2018

«Տուր դը Ֆրանսի» հերթական փուլն ընդհատվել է ֆերմերների բողոքի ցույցերի պատճառով (ֆոտո)

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 16-րդ փուլի մրցումն ընդհատվել է ֆրանսիացի ֆերմերների բողոքի ցույցերի պատճառով, հայտնում է Eurosport-ը:

Ցուցարարները փակել են այն ճանապարհը, որով պետք է անցնեին հեծանվորդները: Ցույցը ցրելու նպատակով ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ, ինչից տուժել են նաեւ հեծանվորդները:

Միջադեպի պատճառով «Տուր դը Ֆրանսի» կազմակերպիչները որոշել են դադարեցնել մրցումը, իսկ 15 րոպեանոց ընդմիջումից հետո այն շարունակվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում