23:39  ,  23 հուլիսի, 2018

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը պարտվեց Իռլանդիային

Պրիշտինայում շարունակվող Եվրոպայի С դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 64-96 հաշվով պարտվեց Իռլանդիային, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Զոհրաբյանը, ով վաստակեց 25 միավոր:

Հայաստանի Մ-18 հավաքականի հաջորդ մրցակիցը Մոլդովան է։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին, Երևանի ժամանակով  17:00-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում