21:20  ,  23 հուլիսի, 2018

Մագուայեր․ Ինձ «Լեսթերում» դուր է գալիս, բայց ցանկանում եմ խաղալ բարձր մակարդակում

Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերն ասել է, որ ցանկանում է ուժերը փորձել ավելի բարձրակարգ ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է խաղալ ամենաբարձր մակարդակում։ Ես նոր եմ վերադարձել աշխարհի առաջնությունից, որտեղ հաճույք եմ ստացել «մեծ» հանդիպումների մասնակցելուց։ Այնտեղ խաղալն ինձ մոտիվացրեց։

«Լեսթերում» ինձ լավ եմ զգում, բայց ցանկանում եմ խաղալ բարձր մակարդակում»,- Մագուայերի խոսքն է փոխանցում The Sun-ը։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Լեսթերի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներին (38)։ Մագուայերն Անգլիայի հավաքականի հետ հասավ ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով