20:18  +04,  23 հուլիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն հետաքրքրվում են «Բավարիայի» պաշտպանով  

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել այլ ակումբ։

29-ամյա պաշտպանին ցանկանում են հրավիրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։ Մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 50-ից 60 միլիոն եվրո, հայտնում է Kicker-ը։

Նախորդ մրցաշրջանում Բոատենգը Բունդեսլիգայում մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նա Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց նաև Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի չեմպիոնները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով