18:44  ,  23 հուլիսի, 2018

Բուֆոնի աշխատավարձը ՊՍԺ-ում  

Հայտնի է, թե որքան է վաստակելու Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահը նոր ակումբում։ 40-ամյա Բուֆոնը Ֆրանսիական ՊՍԺ-ում ամսական վաստակելու է 410 հազար եվրո, ինչը 1 տարվա ընթացքում կազմելու է 4,92 միլիոն եվրո, հայտնում է L’Equipe-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուֆոնը փարիզյան ակումբում վաստակելու է 8 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ իտալացին «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Ֆրանսիա։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով