18:09  ,  23 հուլիսի, 2018

«Չելսիի» առաջին հաղթանակը Սարիի գլխավորությամբ (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» առաջին հանդիպումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ։ Անգլիական թիմն Ավստրալիայում  տեղի ունեցած ընկերական խաղում 1։0 հաշվով  (տեսանյութ) առավելության է հասել ավստրալական «Պերտ Գլորիի» նկատմամբ։

Միակ գոլը 5–րդ րոպեին խփել է հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ Սարին փոխարինել է Անտոնիո Կոնտեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում