16:14  ,  23 հուլիսի, 2018

ԵԼ. «Փյունիկի» հնարավոր մրցակիցները

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի վիճակահանության արդյունքում, հայտնի է դարձել Երեւանի «Փյունիկի» հնարավոր մրցակիցը որակավորման երրորդ փուլում։

Երկրորդ փուլում ղազախական «Տոբոլի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» կհանդիպի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 9-ին և 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով